Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Գրանցվել

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ISO9001:2015 ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

16/11/2016

2016 թվականի օգոստոսին «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հաջողությամբ անցնելով աուդիտ գերմանական TÜV Rheinland աուդիտ իրականացնող ընկերության կողմից՝ հոկտեմբերին ստացավ «ISO9001:2015 Որակի կառավարման համակարգ» միջազգային ստանդարտին համապատասխանության Հավաստագիր, որը վկայում է Ընկերության՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող ապահովագրական ծառայությունների բարձր որակի և միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության մասին:

«ISO9001:2015 Որակի կառավարման համակարգ» միջազգային ստանդարտին համապատասխանության Հավաստագիրը, ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ ապահովագրական շուկայի մյուս մասնակիցների համար, հանդիսանում է մարտահրավեր՝ ուղղված ծառայութունների մատուցման որակի շարունակական բարելավմանը:

Հավաստագրին կարող եք ծանոթանալ այստեղ.