Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Գրանցվել

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

02/12/2016

2016 թվականի դեկտեմբերի 3-ին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը տոնում է իր հիմնադրման 20-ամյակը:

Հանդիսանալով ՀՀ ապահովագրական շուկայում ամենաերկար ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերությունը՝ շուկայի առաջխաղացմանը զուգընթաց ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը կայուն զարգացել և կատարելագործվել է, բարձրացրել մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնել հաճախորդների և գործընկերների քանակը: Ընկերությունն իր 20-ամյա գործունեության ընթացքում պահպանել և ամրապնդել է հաճախորդների վստահությունը, ձեռք բերել բարձր հեղինակություն և գործարար համբավ՝ հավատարիմ մնալով «Ձեր ընկերը դժվար պահին» կարգախոսին: Նշվածի մասին են վկայում նաև այս տարի ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ին շնորհված «ISO9001:2015 Որակի կառավարման համակարգ» և «ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտներին համապատասխանության hավաստագրերը:

Հպարտորեն կարող ենք փաստել, որ այսօր Ընկերության ծառայություններից օգտվում են ավելի քան 105 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդներ, Ընկերության գործընկերների թիվը գերազանցում է 1800-ը: Վերջին 5 տարիների ընթացքում Ընկերությունը տրամադրել է շուրջ 10,4 միլիարդ ՀՀ դրամ ապահովագրական հատուցում:

Ամփոփելով մեր 20-ամյա գործունեությունը՝ խորին երախտագիտություն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին՝ վստահության և երկարատև համագործակցության համար: