Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ 2017» ԾՐԱԳՐԻՆ

28/04/2017

Աջակցելով երիտասարդների ֆինանսական գիտելիքների զարգացմանը՝  ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը մասնակցում է ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվող «Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրին:

Ծրագրի գլխավոր նպատակը հասարակության մեջ ֆինանանսական կրթման մակարդակի բարձրացումն է, որը հնարավորություն կընձեռի անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման:

«Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրի շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը կազմակերպել է մի շարք ինտերակտիվ միջոցառումներ տարբեր մասնագիտություններ ունեցող անձանց համար (աշակետ, ուսանող, այլ): Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գրասենյակ, որտեղ մեր փորձառու մասնագետները կանցկացնեն փոքրիկ էքսկուրսիաներ՝ ծանոթացնալով ընկերության ապահովագրական գործընթացներին: Լավագույն մասնակիցներին կտրամադրվեն խրախուսական նվերներ:

Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.abcfinance.am կայքում: