Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Գրանցվել

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» ՎԱՃԱՌԱԿԵՏԵՐՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ KIMBI.AM ՎԱՐԿԵՐ

09/06/2017

«Երևան Սիթի» սուպերմարկետներից յոթում տեղակայված ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի վաճառակետերում այսուհետ «Գուդկրեդիտ ՈւՎԿ» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվեն Kimbi.am սպառողական վարկեր առանց գրավի և երաշխավորության՝ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող, 23-65 տարեկան ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման համար:

Kimbi.am վարկատեսակի շրջանակում հաճախորդը կապահովագրվի դժբախտ պատահարների ռիսկից ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ առանց հաճախորդից որևէ գումար գանձելու: Դժբախտ պատահարներից ապահովագրությունն իրականացվում է վարկային պայմանագրով նախատեսված վարկի գումարի չափով և գործում է վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Դժբախտ պատահարներից ապահովագրություն թերթիկում:

Kimbi.am վարկատեսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի «Երևան Սիթի» վաճառակետերի հասցեներն են՝

- Կոմիտաս 60/2,

- Սեբաստիա 141/5,

- Օհանով 21,

- Տիգրան Մեծ 10,

- Բագրատունյաց 15/5,

- Դավիթաշեն 4րդ թաղ. Տիգրան Պետրոսյան 25/5,

- Նոր Նորք III-րդ զանգված, Գայի Պողոտա 16: