Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄ Է

29/06/2017

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը՝ ի դեմս գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանի, 2017 թվականից անդամակցում է «Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական Դաշինք»-ին:

ՀՀ Գյուղատնտեսական Դաշինքը կազմավորվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները որպես իրենց նպատակ սահմանած կազմակերպությունների կամավոր մասնակցությամբ 2011թ.-ին՝ նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը, բարելավել ՀՀ-ում գյուղատնտեսական ոլորտի օրենսդրական դաշտը և ստեղծել ոլորտի զարգացմանը նպաստող գործուն մեխանիզմներ:

Գյուղատնտեսական Դաշինքի գործունեության շրջանակներում սույն թվականի հունիսի 4-ին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գործադիր տնօրենի խորհրդականը մասնակցեց Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Պարենային անվտանգության հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով լրագրողական աշխատաժողովին: Արտակ Մարտիրոսյանն աշխատաժողովին ներկայացրեց գյուղատնտեսական ապահովագրության հիմունքները, ՀՀ-ում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկները՝ https://newsbook.am/?p=108164&l=am:

«Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական Դաշինք»-ում Ընկերության ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյանը մասնակցեց նաև ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող Պարենային Անվտանգության Տարածաշրջանային Ծրագրի շրջանակներում Թբիլիսիում տեղի ունեցած երկօրյա փորձարարական-ուսուցողական սեմինարին: Այն հնարավորություն տվեց ծանոթանալ Պարենային Անվտանգության ոլորտում լավագույն փորձի օրինակներին և ձեռք բերել նոր փորձ ու գիտելիքներ:

Կարևորելով իր մասնակցությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործընթացին՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը պատրաստ է իր երկարամյա փորձն և մասնագետների գիտելիքները ներդնել` ի նպաստ ոլորտի զարգացման: