Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Մեր մասին

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին՝ «Նաիրի-96» ՍՊԸ անվանմամբ: Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997 թվականից` ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից ստանալով «Ոչ կյանքի ապահովագրության» ԱՊՈ 0009 լիցենզիան:

2008 թվականին Ընկերությունն անվանափոխվել է «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի և վերալիցենզավորվել` ստանալով ԱՊՈ 0006 (0009) լիցենզիան:

 

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 10 դասերով:

Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, իսկ գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի են ողջ երկրի տարածքում:

 

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 1 290 000 000 ՀՀ դրամ: