Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Վերաապահովագրություն

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ վերաապահովագրության քաղաքականությունն ապահովում է Ընկերության կողմից ստանձնած ռիսկերի օպտիմալ պաշտպանվածություն և նպաստում է ընկերության տնտեսական կայունության մակարդակի բարձրացմանը: Վերաապահովագրական գործունեության արդյունավետ ռազմավարությունը հուսալիորեն պաշտպանում է Ընկերության հաճախորդների և բաժնետերերի շահերը: 

Վերաապահովագրության բնագավառում Ընկերությունը համագործակցում է միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից բարձր վարկանիշ ստացած վերաապահովագրական ընկերությունների հետ, որոնք են`

 

 

SCOR PERESTRAKHOVANIYE

Սքոր վերաապահովագրական խումբը հիմնադրվել է 1970թ. Ֆրանսիայում և դասվում է աշխարհի 5 խոշորագույն վերաապահովագրական ընկերությունների թվին: Այժմ խումբը հանդիսանում է անկախ բաց բաժնետիրական ընկերություն, որն ունի ավելի քան     40,000 ֆիզիկական և իրավաբանական անձ բաժնետեր աշխարհի տասնյակ երկրներից և տարբեր մայրցամաքներից:                                      

Խմբի Մոսկվայի գրասենյակը՝ «ՍՔՈՐ ՊԵՐԵՍՏՐԱԽՈՎԱՆԻՅԵ» ՍՊԸ, ստեղծվել է 1998 թվականին /իրավաբանական հասցե՝ ՌԴ, Մոսկվա, 109012, Նիկոլսկայա 10 բիզնես կենտրոն/:

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից Սքոր պերեստրախովանիյե ընկերությունը ստացել է հետևյալ վարկանիշը.

Standard & Poor's - AA-

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.scor.com

 

 

American International Group (AIG)

American International Group (AIG) ընկերությունը հանդիսանում է աշխարհի առաջատար միջազգային ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններից մեկը, որը ծառայություններ է մատուցում ավելի քան 100 երկրներում և ունի 90 միլիոնից ավելի հաճախորդ ամբողջ աշխարհում: Այն ապահովագրական շուկայում գործունեություն է իրականացնում սկսած 1919թ.-ից, երբ Cornelius Vander Starr-ը Շանհայում (Չինաստան) հիմնադրեց ապահովագրական գործակալություն American Asiatic Underwriters անվանմամբ: Այժմ ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Նյու Յորք, 175 Water Street, NY 10038 հասցեում:

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշները.

A.M. Best – A

Moody's – A2

Standard and Poor's – A+

Fitch – A

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.aig.com

 

 

 Partner Reinsurance Europe LTD

 

Partner Reinsurance Europe LTD վերաապահովագրական ընկերությունը միջազգային վերաապահովագրական շուկայում ունի գրեթե 20 տարվա փորձ, ով ապահովագրական ընկերություններին տրամադրում է վերաապահովագրության ծառայություններ գույքային, անձնական, կյանքի ապահովագրության ռիսկերի գծով: Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում (Շվեյցարիա, Ցյուրիխ 8034, Բելլերիվեստրասե 36):

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշները.

A.M. Best – A

Moody's – A1

Standard and Poor's – A+

Fitch – A+

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.partnerre.com

 

 

Mitsui Syndicate 3210

                                                                

Mitsui Syndicate 3210 սինդիկատը մուտք է գործել Լլոյդի շուկա 2000թ.-ին և հանդիսանում է առաջին ճապոնական ապահովագրական ընկերությունը, որ գործում է Լլոյդի շուկայում: Ընկերությունը գործունեություն է ծավալում ապահովագրության գրեթե բոլոր դասերի գծով: Mitsui Syndicate 3210 ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնի Ֆենչարչ 25 հասցեում: Որպես Լլոյդի շուկայի անդամ՝ սինդիկատն ունի ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը՝                                                         

Standard & Poor’s – A+

Առավել մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ այստեղ` www.msilm.com

 

 

Best Meridian Insurance Company

 

Best Meridian Insurance Company-ն հիմնադրվել է 1986 թ.-ին և հանդես է գալիս որպես BMI Financial Group, Inc. խմբի դուստր ընկերություն: Ընկերությունն առաջարկում է պրոդուկտներ կյանքի անհատական և խմբային ապահովագրության, առողջության ապահովագրության, դժբախտ դեպքերից ապահովագրության և վերաապահովագրության գծով: Ի սկզբանե Ընկերությունը հայտնի էր First American Life Insurance Company անունով, այնուհետև 1987թ. հուլիսին անվանափոխվել է Best Meridian Insurance Company: Ընկերության հասցեն է Թաուն Սենթր 1, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ:

Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.

Standard and Poor's – A-

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.bmicos.com

 

 

Liberty Syndicate 4472

Liberty Syndicate 4472 ընկերությունը հանդիսանում է Լլոյդի սինդիկատներից և մատուցում է ապահովագրական և վերաապահովագրական ծառայություններ Մեծ Բրիտանիայում, ողջ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում: Վերջինս գործունեություն է ծավալում ապահովագրության գրեթե բոլոր դասերի գծով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Ֆենչարչ 20 հասցեում:

Որպես Լլոյդի շուկայի անդամ՝ 4472 Սինդիկատն ունի հետևյալ վարկանիշները՝

Standard and Poor's - A+

A.M. Best – A

Fitch - AA-

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.libertyspecialtymarkets.com

 

 

Hamilton at Lloyd’s

Hamilton at Lloyd’s-ը Syndicate 3334 և Hamilton Underwriting Limited Lloyd’s կառավարման գործակալության ապրանքային անվանումն է: Վերջիններս դարձել են Hamilton Insurance Group խմբի անդամ 2015 թվականի ապրիլին: Syndicate 3334-ը բազմապրոֆիլ ապահովագրական և վերաապահովագրական ծառայություններ մատուցող սինդիկատ է, որը մասնագիտացած է հետևյալ 5 հիմնական բնագավառներում՝ Պայմանագրային (Treaty) վերաապահովագրություն, Դժբախտ պատահարներից ապահովագրություն, Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն, Տիեզերական ռիսկերի ապահովագրություն և Գույքի ապահովագրություն: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիա, Լոնդոն, սրբ. Հելեն 1 հասցեում:

Որպես Լլոյդի շուկայի անդամ՝ Hamilton at Lloyd’s-ն ունի ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները՝  

Standard & Poor's – A+

A.M. Best – A   

FitchAA-

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ www.hamiltongroup.com

 

 

Русское перестраховочное общество

 

Русское перестраховочное общество ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականի դեկտեմբերի 18-ին Ապահովագրողների ռուսական ասոցիացիայի (РОСС) նախաձեռնությամբ: Այն գրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 71.4 մլն ռուբլի (գրեթե 100 հազ. ԱՄՆ դոլլար) կապիտալով: Այսօր «Русское перестраховочное общество» ընկերությունը հանդիսանում է ռուսական վերաապահովագրական շուկայի հիմնական առաջատարներից մեկը, ունի անբասիր համբավ և վայելում է իր հաճախորդների հարգանքն ու վստահությունը: Ներկայիս դրությամբ Ընկերության բաժնետերերն են միջազգային շուկայի խոշորագույն АСЕ (Բերմունդներ) և Catlin Group Limited ընկերությունները, որոնք համապատասխանաբար տիրապետում են 23.3% и 22.5% բաժնետոմսերին, իսկ 54.2% բաժնետոմսերը պատկանում են ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ՌԴ, Մոսկվա, Լյալինի խաչմերուկ 19, Russian RE բիզնես կենտրոն:

Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշը՝

A.M. Best – B

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ www.russianre.ru

 

 

Swiss Re

 

Swiss Reinsurance Company LTD վերաապահովագրական ընկերությունը աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է: Հիմնադրվել է 1863 թվականի դեկտեմբերի 19-ին Ցյուրիխում Helvetia General Insurance Company (այժմ՝ Helvetia insurance) ընկերության կողմից: Հիմնադրվելով 1963-ին Ընկերությունը այժմ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 30 երկրներում: Ընկերության բաժնետիրական կապիտալի 8.9 %-ը պատկանում է General Electric կազմակերպությանը: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ցյուրիխում՝ Շվեյցարիա:

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.

Standard and Poor's – AA-

A.M. Best – A+

Moody's – Aa3

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.swissre.com

 

 

Liberty Mutual Insurance Europe Limited

 

Liberty Mutual Insurance Europe Limited ըներությունը հանդիսանում է Liberty Mutual Holding Company Inc. խմբի դուստր ընկերությունը: Բոստոնյան Liberty Mutual Group-ը համաշխարհային բազմապրոֆիլ ապահովագրող է, P&C ապահովագրության գծով 3-րդ խոշորագույն ապահովագրողը ողջ ԱՄՆ-ում: Ունի ավելի քան 45,000 աշխատակից իր աշխարհով մեկ սփռված ավելի քան 900 գրասենյակներում: Liberty Mutual Insurance Europe Limited ընկերությունը նախկինում հայտնի էր Liberty Mutual Insurance (U.K.)  Limited և փոխել է իր անվանումը 2003թ. սեպտեմբերին: Ընկերությունը հիմնադրվել է 1972 թ. Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիա: Այն ունի խոշոր գրասենյակային ցանց Բիրմինգեմում, Բրիստոլում, Գլազգոում, Մանչեսթերում /Մեծ Բրիտանիա/, Համբուրգում /Գերմանիա/, Դուբլինում /Իռլանդիա/, Մադրիդում /Իսպանիա/, Փարիզում /Ֆրանսիա/, Ցյուրիխում /Շվեյցարիա/, Հոնգ Կոնգում, Մալազիայում եւ Սինգապուրում: Ընկերության գլխավոր գրասենյակի հասցեն է 175 Բերքելի փող., Բոստոն, Մասաչուսեթս: Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.

Standard and Poor's – A

A.M. Best – A                                                                                                                

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.libertymutual.com

 

 

Catlin Insurance Company (UK) Ltd

Catlin Insurance Company (UK) Ltd հանդիսանում է XL Group Ltd դուստր ընկերություն: XL Catlin-ը, XL Group Ltd խմբի դուստր ընկերությունների միջոցով հանդես է գալիս որպես միջազգային ապահովագրական և վերաապահովագրական ընկերություն, որն արդյունաբերական, առևտրային կազմակերպություններին, ապահովագրական ըկերություններին և աշխարհով մեկ գտնվող այլ ձեռնարկություններին ապահովում է գույքի, դժբախտ պատահարներից և մասնագիտացված պատասխանատվության ապահովագրության պրոդուկտներ: Catlin Insurance Company (UK) Ltd, որպես Բերմուդյան տարածաշրջանի խոշոր ապահովագրող և վերաապահովագրող, առավել մասնագիտացած է դժբախտ պատահարներից ապահովագրության և գույքի ապահովագրության Պայմանագրային (Treaty) վերաապահովագրության մեջ: Ընկերության գլխավոր գրասենյակի հասցեն է 20 Գրեյսչարչ փող., Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.

Standard and Poor's – A+

A.M. Best – A                                                                                                                 

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.xlcatlin.com/

 

 

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն ակտիվ համագործակցում է նաև վերաապահովագրական շուկայում հայտնի այլ վերաապահովագրական ընկերությունների հետ:

Վերաապահովագրության քաղաքականության սկզբունքը ռիսկերի տեղաբաշխումն է վերաապահովագրության օբլիգատոր պայմանագրերի շրջանակներում, ինչը նշանակում է ապահովագրության պայմանագրի կնքման պահից սկսած ավտոմատ վերաապահովագրական ծածկույթի առկայություն: Սա հաճախորդի շահերի պաշտպանության առավել հարմար և հուսալի միջոց է: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող վերաապահովագրողների հետ համագործակցությունը թույլ է տալիս Ընկերությանը կիրառել ուղղակի (չմիջնորդավորված) վերաապահովագրության հուսալի և փորձված եղանակներ: Բացի հուսալի վերաապահովագրության ծրագրերից վերաապահովագրության բնագավառի գործընկերները տրամադրում են նաև խորհրդատվություն անդերռայթինգի, ապահովագրության նոր պրոդուկտների ներդրման, ինչպես նաև ոչ ստանդարտ ռիսկերի վերաապահովագրության գծով:

Ընկերության մասնագետները ամենամյա հանդիպումներ են ունենում տարբեր վերաապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ փնտրելով համագործակցության նոր եզրեր: