Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԱռՊԱ-Ն

 

ԱռՊԱ-ն առողջության պետական ապահովագրություն է, որից կարող են օգտվել պետական մարմիններում, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում աշխատողները՝ սոցիալական փաթեթի շահառուները և նրանց ընտանիքի անդամները:

 

ԱռՊԱ փաթեթները սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն են տալիս՝

- սոցիալական փաթեթի շրջանակներում ձեռք բերել առողջության ապահովագրության լրացուցիչ  ծառայություններ կամ

- ընտանիքի անդամի համար ձեռք բերել  առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթ:

 

Ի՞ՆՉ ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է առողջության պետական ապահովագրության հետևյալ փաթեթները՝

1. ԱԼՏԵՐՆԱՏԻՎ փաթեթ՝ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող մինչև 65 տարեկան անձանց համար,

2. ԲԱԶԱՅԻՆ փաթեթ՝ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձի մինչև 65 տարեկան ամուսնու և մինչև 27 տարեկան զավակի համար:

 

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

 

Առողջության պետական ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից, կախված ընտրված փաթեթից, հատուցման ենթակա են հետևյալները՝

- ամբուլատոր ծառայություններ,

- հիվանդանոցային բուժօգնություն,

- ատամնաբուժություն,

- դեղորայքի, բժշկական պարագաների և վիրակապական նյութերի ծախսեր:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

 

Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովագրված անձը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱռՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱռՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- սոցիալական փաթեթի շահառուի անձնագիրը, աշխատավայրը և սոցիալական փաթեթի հաշվեհամարը,

- Ընտանիքի անդամի ապահովագրության դեպքում՝ վերջինիս անձնագիրը կամ ծննդյան վկայականը, ինչպես նաև Ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ (ամուսնու ապահովագրության դեպքում՝ ամուսնության վկայական, զավակի ապահովագրության դեպքում՝ ծննդյան վկայական):

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱռՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: