Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Առողջության ապահովագրությունը հատուցում է բժշկական օգնություն տրամադրողների կողմից ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող ֆինան­սա­կան ծախսերը:

 

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

  

Առողջության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են հետևյալները՝

- ամբուլատոր ծառայություններ,

- հիվանդանոցային բուժօգնություն,

- ատամնաբուժություն,

- դեղորայքի, բժշկական պարագաների և վիրակապական նյութերի ծախսեր:

 

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

- ապահովագրվող անձանց անձնագրերը,

- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և

  լիազորված անձի անձնագիր:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: