Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԿԱՍԿՈ-Ն

 

ԿԱՍԿՈ-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից:

 

Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

 

1. Ֆիզիկական վնասից, որն իր մեջ ներառում է.

- վթար (ՃՏՊ` ճանապարհատրանսպորտային պատահար),

- բնական աղետներ,

- կենդանիների, թռչող սարքավորումների կամ այլ առարկաների կողմից հասցված վնասներ,

- հրդեհ, պայթյուն կամ ինքնաբռնկում և այլն:

2. Երրորդ անձանց գործողություններից,

3. Ավտոմեքենայի հափշտակությունից, որն իր մեջ ներառում է.

- ավտոմեքենայի կամ դրա մասերի գողություն, կողոպուտ,

- ավազակություն և այլն:

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՉ՞Ը ԿԱՐՈՂ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

 

ԿԱՍԿՈ ապահովագրության հետ մեկտեղ կարող եք ապահովագրել՝

- վարորդին և ուղևորներին՝ դժբախտ պատահարներից,
- ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը` երրորդ անձանց հասցված վնասից:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿԱՍԿՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՍԿՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

- ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),

- լիազորված վարորդի անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական քարտը,

- իրավաբանական անձի կնիք (առկայության դեպքում):

- ավտոմեքենան՝ զննման համար,

- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և

  լիազորված անձի անձնագիր:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՍԿՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: