Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դժբախտ պատահարներից ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձի կամքից անկախ տեղի ունեցած հանկարծակի, արտաքին ազդեցություն ունեցող իրադարձության հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը հասցված վնասները: Դժբախտ պատահարներից ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցում է վճարվում դժբախտ պատահարի հետևանքով ապահովագրված անձի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության կամ մահվան դեպքում:

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է նաև Ավտոտրանսպորտային միջոցի վարորդի և/կամ ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն, որի դեպքում ապահովագրված անձ են համարվում ապահովագրության պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցի վարորդը և կամ ուղևորները:

 

ԻՆՉՊԻՍԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

 

Որպես կանոն դժբախտ պատահարների ապահովագրությունը ներառում է հետևյալ ռիսկերի փաթեթը՝

- մահ՝ դժբախտ պատահարի հետևանքով,

- մշտական անաշխատունակություն՝ դժբախտ պատահարի հետևանքով,

- ժամանակավոր անաշխատունակություն՝ դժբախտ պատահարի հետևանքով:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

- ապահովագրվող անձանց անձնագրերը,

- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և

  լիազորված անձի անձնագիր:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: