Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գույքի ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անշարժ կամ շարժական գույքին հասցված վնասները, որոնք առաջացել են ապահովագրության պայմանագրում նշված պատահարներից որևէ մեկի արդյունքում:

 

Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

 

Որպես կանոն, ապահովագրվում է գույքի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝   

- հրդեհ կամ պայթյուն,

- երկրաշարժ,

- ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթար,

- ծառի, թռչող օբյեկտի, դրանց բեկորի ընկնում, կամ վերգետնյա փոխադրամիջոցի վրաերթ,

- երրորդ անձի կողմից իրականացված չարամիտ գործողություն,

- կարկուտ, ջրհեղեղ կամ տեղատարափ անձրև,

- փոթորիկ կամ ուժեղ քամի,

- գողություն կամ հափշտակություն:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

- անշարժ գույքի դեպքում` սեփականության վկայական,

- անշարժ գույքի գնահատման հաշվետվություն,

- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և

  լիազորված անձի անձնագիր:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: