Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրությունը հատուցում է արտասահմանում գտնվելու ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը:

 

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

 

Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից  հատուցման ենթակա են հետևյալները՝

- անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,

- ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,

- հայրենադարձության հետ կապված ծախսերը,

- ծախսեր, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ

  Ապահովագրողին տեղեկացնելիս:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

- ապահովագրվող անձանց անձնագրերը,

- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և

  լիազորված անձի անձնագիր: