Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Առողջության անհատական ապահովագրությունը հատուցում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գործընկեր բժշկական հաստատությունների և ատամնաբուժարանների կողմից ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող ֆինան­սա­կան ծախսերը:

 

Ի՞ՆՉ ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է առողջության անհատական ապահովագրության հետևյալ փաթեթները՝

1. ՍՏԱՆԴԱՐՏ փաթեթ

2. ՕՊՏԻՄԱԼ փաթեթ

3. ԿՈՄՊԱԿՏ փաթեթ

4. ՍՈԼԻԴ փաթեթ

 

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

 

Առողջության անհատական ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից, կախված ընտրված փաթեթից, հատուցման ենթակա են հետևյալները՝

- Կանխարգելիչ բուժզննում,

- Ամբուլատոր ծառայություններ,

- Ատամնաբուժական ծառայություններ:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

 

Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովագրված անձը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ստացիոնար ծառայություններ ստանալու համար:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը,

- Ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթը,

- ընտրված Ապահովագրության փաթեթի և ընտրված բժշկական հաստատության անվանումը:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: